В это время в комнату вошли сразу три котенка. Папа вскочил со своего места и, показывая на котят, закричал:
— У меня в глазах троится! Разные цвета.
Мама сидела спиной и ничего не видела. Она с удивлением смотрела на папу. А папа даже закрыл глаза рукой, чтобы у него не троилось.
Тут мальчик открыл свою тайну и сказал:
— Мои маленькие котята проголодались. Они почуяли запах сыра и колбасы и вышли из моей комнаты. Мои пушистые, что теперь с вами будет? Пожалуйста, пусть они немного у нас поживут…
Тогда папа весело сказал:
— Значит мне ничего не показалось? Значит я в полном порядке? Значил я вполне здоровый человек!
— Конечно, папа!
— В таком случае – я за котят! – сказал папа.
— А ну-ка, скажи, — сказала мама, — сколько у тебя всего котят? Сто? Двести? Где они?
— Всего лишь только три, — сказал мальчик, — но я не мог принести еще.
— Этого еще не хватало! Ну раз их три, пусть остаются.
1.«Պոչատ աղվեսի» պոչը նրա մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։
90:9×5=50
2. «Շունն ու կատուն» բալլադում կատուն 40 սմ երկարությամբ գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած գառան մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 3 միանման գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը շան 1 գդակի համար անհրաժեշտ գառան մորթու երկարության 3/4 մասն է կազմում:
40:4×3=30 30×3=90
3. «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ կարասի մեջ եղած ոսկու 2/6 մասը պետք է տալ վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը ոսկու ո՞ր մասը կհասներ։
6-2=4/6
4. «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե յուղն ու բրինձը միասին 100 կգ էին ու հայտնի է, որ բրինձը 3 անգամ շատ էր կշռում յուղից։
3+1=4 100:4=25
5. «Կիկոսի մահը» հեքիաթում հայրը աղջկան ուղարկում է աղբյուրից ջուր բերելու և տալիս է 5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։ Կկարողանա՞ այդ կուժերի օգնությամբ աղջիկը աղբյուրից բերել ճիշտ 2 լ ջուր։
Քայլ1. 5լ․-ոց-ը թողնել դատարկ, 4լ․-ոց-ը լցնել լիքը 4լ․-ոց-ը դատարկել 5լ․-ոց-ի մեջ 4լ․-ոց-ը դարձյալ լիքը լցնել 4լ.-ոց-ից 5-ի մեջ լցնել այնքան մինջև լրանա 4 լիտրանոցում կմնա 3լիտր 5 լիտրանոցը դատարկել 4 լիտրանոցում մնացած 3 լիտրը լցնել 5 լիտրանոցի մեջ 4 լիտրանոցը դարձյալ լցնել լիքը 4 լիտրանոցից 5ի մեջ լցնել այնքան մինջև լրանա, այսինքն 2 լիտր 4 լիտրանոցում կմնա 2լիտր 2 լիտր ջուրը աղջիկը կտանի կտա հորը
Այո
6. Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկի վերնագիրը, օգտվեք թվերը գրելու հնամենի եղանակից, կազմեք խաչբառ, որի պատասխանը լինի հենց այդ վերնագիրը:
Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ և այլն:
Մակերևույթի բոլոր ձևրն առաջանում են Երկրի ներքին (ներծին) և արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտնի են երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական շարժումները, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումները: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսները՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:
Երկրի մակերևույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներգիան, հոսող ջուրը, քամին, սառցադաշտերը, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:
Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարները, լցնում իջվածքները և հարթեցնում մակերևույթը: Արտածին ուժերին միլիոնավոր տարիներ են անհրաժեշտ՝ լեռները հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների ընթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:
Այսպիսով՝ ներծին և արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերը:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բացարձակ և հարաբերական:
Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակարդակից կոչվում է բացարձակ բարձրություն:
Օրինակ՝ Երևանի բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ամենաբարձր կետը Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:
Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունը Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝ 5165 մ — 1000 մ = 4165 մ:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:
Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:
Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասը:
Հարթավայրերն առաջանում են տարբեր ճանապարհով:
Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների րնթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայվում են ու վերածվում հարթ տարածքների:
Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղևի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
Լավային հոսքերի հետևանքով: Հրաբխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերը սովորարար փոքր են լինում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայրի։
Գետերի ջրաբերուկների կուտակման հետևանքով: Խոշոր գետերի միջոցով տեղափոխված նյութերը (գլաքար, խիճ, ավազ, տիղմ և այլն), կուտակվելով, առաջացնում են հարթավայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթավայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Միջագետքի և այլն:
Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած բարձրության՝ հարթավայրերը լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):
Սարահարթ
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:
Փոփոխող արտածին ուժերից ձևավորվում է Երկրի մակերևույթը։
Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթավայրը:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Հարթավայրը հարթ և ընդարձակ վայր է։
Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրությունները:
Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակարդակից կոչվում է բացարձակ բարձրություն, իսկ երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։
Լինում են ավազային, հողային և այլն։
Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում
Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից բարձր) և ցածրավայրեր (ծովի մակարդակից ցածր):
Հայկական լեռնաշխարհի բնակիչները դեռևս հնագույն ժամանակներում ծանոթ էին աստղագիտությանը և առաջիններից մեկն են, որ աստղալից երկինքը բաժանել են համաստեղությունների: Այդ մասին են վկայում մեր լեռնաշխարհում հայտնաբերված և Ք.ա. VII—II հազարամյակներին թվագրվող հազարավոր աստղագիտական բնույթի ժայռապատկերները, Մեծամորի’ աստղագիտական դիտումեերի համար նախատեսված հարթակները (Ք. ա. 2800—2600 թթ.), Քարահունջի աստղադիտարանը (Ք. ա. II հազարամյակ):