ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը: - Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից: - Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի: - Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում: - Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամանակ հետո շոգը մեղմում է:
Ամառվա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝ շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն:


