May 15

Տեղեկություն հրաբուխի մասին

Հրաբուխ, երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավամոխիրխարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

May 10

Կանաչ արևը

Լինում է չի լինում մի կանաչ արև է լինում։ Ինձ համար տարօրինակ է, թե ինչու՞ է նա կանաչ․ հիմա կպատմեմ։ Մի օր ես ուզում էի գնալ բակ, բայց տեսա որ ճոճանակը և սղարանը կանաչ են, չհասկացա, թե ինչու էին կանաչ։ Նայեցի երկինք և ինչ տեսնեմ՝ արևը կանաչ է։ Ես նրան հարցրի։

  • Բարև արև ինչու՞ ես դու կանաչ։

Արևը պատասխանեց․

  • Որովհետև, երբ տեսնում եմ իմ շողքից բոլորը շոքում են, ես մտածեցի՝   նրանք ավելի շատ սիրում են բնություն, իսկ բնությունն կանաչ է, և ես այնպես արեցի, որ դառնամ կանաչ այդպես նրանք ինձ շատ կսիրեն։
May 5

Ես կարող եմ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Դպրոց՝ Արևմտյան դպրոց պարտեզ

Դասարան՝ 3.1 դասարան

1.Մի քանի նախադասությամբ պատմի՛ր քո մասին:

Ես Արփի Ղազարյանն եմ, շատ եմ սիրում նկարել բնություն, սիրում եմ ընտանիքս ու մի փոքր էլ չարաճճի եմ:

Տեղադրի՛ր քո լուսանկարը:

Continue reading
May 3

Ապարանի ջրամբարի մասին տեղեկություն

Ապարանի ջրամբարԱպարանի լիճ, արհեստական ջրամբար Հայաստանի Արագածոտնի մարզումՔասաղ գետի վերին հոսանքում, Քուչակ և Եղիպատրուշ գյուղերի մինջև[1][2]։

Կառուցվել է 19621967 թթ-ին Ցոլակ Հակոբի Գեւորգյանի կողմից։ Մակերեսը 7,9 քառակուսի կիլոմետր է, ընդհանուր ծավալը՝ 91 միլիոն խորանարդ մետր, օգտակարը՝ 81 միլիոն խորանարդ մետր, ջրթողունակությունը վայրկյանում 18 խորանարդ մետր։ Ջրամբարի ամբարտակը հողային է, բարձրությունը՝ 50 մ, երկարությունը՝ 200 մ[3]։

May 2

Ես և ամպերը

Փոքր ժամանակ ես կարծում էի, որ երբ մարդիկ երազանք են պահում և դրա մասին չեն ասում ընկերներին, այդ երազանքները դառնում են ամպեր և լողում երկնքում այնքան ժամանակ, մինչև իրականություն կդառնան։ Անգամ հիմա էլ, երբ մի բան շաատ եմ ցանկանում, որ կատարվի, ոչ ոքի չեմ ասում ու ուշադիր նայում եմ երկինք ու փորձում եմ գտնել իմ երազանքի ամպիկը։ Ես նաև մտածում եմ, որ Ատամի Փերին, Բարի Փերին, և անգամ Ձմեռ Պապիկը ամպերին նայելով են հասկանում մարդկանց երազանքների մասին և իրականացնում դրանք ճիշտ ժամանակին։

May 2

2.05-1 Մաթեմատիկա

2. 500 գրամ շաքարավազը 200 դրամ է։ Որքա՞ն գումար է հարկավոր 1 կգ շաքարավազ գնելու համար:

Լուծում

1 կգ = 1000 գրամ

500 գրամ = 0,5 կգ

1000:500=2

200×2=400

Պատասխան՝400 դրամ

3.250 գրամ կոնֆետը 800 դրամ է։ Որքա՞ն գումար է հարկավոր 1 կգ կոնֆետ գնելու համար

Լուծում

1 կգ = 1000գրամ

1000:250=4

800×4=3200

Պատասխան՝3200դր