March 25

Ժող Արվեստի թանգարան

Մենք ամսի 18-ին գնացել էինք ժողովրդական արհեստի թանգարան, որը գտնվում է կենտրոնում։ Մենք սկսվեց փայտագործությունից։ Այնտեղ տեսանք գդալներ, որոնք խորհրդանշում են հյուրասիրությունը, նույնիսկ թալիսմաններ տեսանք, գաթայի նախշերով ափսեներ և աղամաններ։ Այս ամենից հետո անցանք երկաթագործությանը, որտեղ տեսանք զարդեր թուր։Նախավերջինը միկրոարվեստն էր, այնտեղ տեսանք ծաղիկ, շղթա, նետի նման մի բան և այլն։ Վերջում մենք տեսանք ասեղնագործություն , մենք տեսանք տարազներ, վիշապագորգեր, կարպետներ և այլն։ Ինձ շատ դուր եկավ Արհեստի թանգարանը։

March 9

Ազգային փոքրամասնությունները Հայաստանում

Ի՞նչ է ազգային փոքրամասնությունը

Ազգային փոքրամասնություն են կոչվում այն ժողովուրդները, որոնք ապրում են որևէ երկրում, բայց թվով ավելի քիչ են, քան այդ երկրի հիմնական ժողովուրդը։

Հայաստանի հիմնական ժողովուրդը հայերն են, սակայն այստեղ դարեր շարունակ ապրել են նաև այլ ազգերի ներկայացուցիչներ։ Նրանք պահպանում են իրենց լեզուն, մշակույթը, ավանդույթներն ու կրոնը, և միաժամանակ ապրում ու աշխատում են Հայաստանի հետ միասին։

Ազգային փոքրամասնությունները Հայաստանում

Հայաստանում ապրում են մի քանի ազգային փոքրամասնություններ։ Ամենահայտնիներից են՝

  • Եզդիներ – Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են։ Շատերը բնակվում են Արմավիրի և Արագածոտնի մարզերում։ Նրանք ունեն իրենց լեզուն, երգերը և ավանդույթները։
  • Ռուսներ(մոլոկաններ) – Հայաստանում ռուսները հիմնականում ապրում են քաղաքներում և մի քանի գյուղերում։ Նրանք խոսում են ռուսերեն և պահպանում են իրենց մշակույթը։
  • Ասորիներ – հին ժողովուրդ են, որոնք Հայաստանում ապրում են հատկապես Արմավիրի մարզի որոշ գյուղերում։ Նրանք ունեն իրենց լեզուն և եկեղեցական ավանդույթները։
  • Քրդեր – հիմնականում բնակվում են Հայաստանի տարբեր գյուղերում և զբաղվում են գյուղատնտեսությամբ։
  • Հույներ – Հայաստանում ապրող հույների մի մասը եկել է այստեղ դեռ հին ժամանակներից։ Նրանք նույնպես պահպանում են իրենց լեզուն և մշակույթը։

Միասին ապրելու կարևորությունը

Հայաստանում տարբեր ազգերի մարդիկ ապրում են խաղաղ և հարգանքով։ Յուրաքանչյուր ժողովուրդ իր մշակույթով և ավանդույթներով հարստացնում է երկրի կյանքը։

Մարդիկ կարող են տարբեր լեզուներով խոսել կամ տարբեր սովորույթներ ունենալ, բայց կարևոր է փոխադարձ հարգանքը և բարեկամությունը։

Continue reading
March 4

Արվեստների Թանգարան

Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվել է 1972թ-ին և շուրջ 20 տարի իր տեսակի մեջ միակն էր ամբողջ տարածաշրջանում: Այդ ժամանակահատվածում, երբ սոցիալիստական ռեալիզմն իշխող ուղղություն էր արվեստում, մոդեռն արվեստն իր բոլոր արտահայտումներով արգելված էր: Չնայած դրան` թանգարանը կայացավ և պահպանեց իր հավաքածուն շնորհիվ հայ նկարիչների նվիրատվությունների,  այդ թվում հենց նկարիչների գործերի և սփյուռքի արվեստի պահուստային ֆոնդի նկարների, նաև Մշակույթի նախարարության ձեռքբերումների շնորհիվ: Ցուցահանդեսի մշտական ցուցադրության մեջ կան մեծանուն արվեստագետներ Մ. Սարյան, Մ. Ավետիսյան, Ռ.Խաչատրյան, Ռ. Աթոյան, Խ. Կալենց, Ա. Շիրազ և այլոք:

Continue reading
February 23

Արհեստները Հայաստանում

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ էր նշանակում հին հայկական առածը՝
    «Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը՝ մինչև իրիկուն»։
    Առածը նշանակում է, որ մարդը պետք է արհեստ կամ գործ իմանա, որպեսզի կարողանա իր կյանքը ապահովել։
  2. Ի՞նչ տարբերություն կար տնային արհեստների և շուկայական արհեստների միջև (ըստ տեքստի)։
    Տնային արհեստները հիմնականում ընտանիքի կարիքների համար էին, իսկ շուկայական արհեստները նախատեսված էին վաճառքի համար։
  3. Ինչո՞ւ էին արհեստ ունեցող մարդկանց հարգում հասարակության մեջ։
    Արհեստ ունեցող մարդկանց հարգում էին հասարակության մեջ, որովետև նրանք աշխատասեր էին և իրենց աշխատանքները օգուտ էին բերում:
  4. Թվարկի՛ր առնվազն 3 հին հայկական արհեստ, որոնք կապված էին կաշվի կամ մորթու հետ։
    Կո
    շկակարություն
    Կաշեգործություն
    Մորթեգործություն
  5. Ինչո՞ւ էր Հայաստանում քարագործությունը շատ զարգացած։ Ի՞նչ կառույցներ էին կառուցում քարից։
    Հայաստանում զարգացած էիր քարգործությունը. տները, ամրոցները,  եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից: 
  6. Ի՞նչ նյութի հայտնաբերումից հետո զարգացավ բրուտագործությունը։
     Հետագայում հայտնաբերեցին կավը, մեծ զարգացում ապրեց բրուտագործությունը:
  7. Թվարկի՛ր գործվածքների կամ հագուստի պատրաստման հետ կապված 4 արհեստ։
    Մանածագործություն, մետաքսագործություն, բամբակագործություն,գորգագործություն:
  8. Ի՞նչ էին համքարությունները, և ովքեր էին դրանց անդամները։
    Համքարությունները նույն արհեստով զբաղվող մարդկանց միություններ էին, որոնք պաշտպանում էին իրենց արհեստի շահերը։ Անդամները այդ արհեստի վարպետներ էին, օրինակ՝ կոշկակարներ, քանդակագործներ, գորգագործներ և այլն։
  9. Ինչո՞ւ էր գլխարկը համարվում տղամարդու պատվի նշան։
    Քանի որ ժամանակին գլխարկը ներկայացնում էր տղամարդու սոցիալական դիրքը և պատիվը․ առանց գլխարկի տղամարդը համարվում էր պակասարժեք կամ անպատիվ։
  10. Ի՞նչ էր «շափխան»-ը և ո՞ր քաղաքում էր այն տարածված։
    Տղամարդու գլխարկը ՝ «շափխան», տարածված էր Գյումրիում:
Continue reading
February 11

Օրացույց․ հին հայկական տոմար

Ի՞նչ է տոմարը(օրացույցը)

Տոմարը օրերի, ամիսների և տարիների հաշվելու ձև է։ Այն օգնում է մարդկանց հասկանալ, թե երբ ինչ է կատարվում։
Տոմարը այն համակարգն է, որով մարդիկ կազմակերպում են օրերը, ամիսները և տարիները։ Այն օգնում է մեզ իմանալ, թե որ օրն է այսօր, երբ են տոները, և ինչպես պլանավորել մեր գործերը։

Տարբեր ժողովուրդներ ունեցել են իրենց տոմարները։ Օրինակ՝ մենք այժմ օգտվում ենք Գրիգորյան տոմարից, որտեղ տարին ունի 12 ամիս, իսկ ամիսները՝ տարբեր օրերի քանակ։

Հետաքրքիր փաստեր.

  • Տարբեր տոմարներ. Տարբեր երկրներում և մշակույթներում օգտագործվել են տարբեր տոմարներ։ Օրինակ՝ Հայաստանում օգտագործվել է հին հայկական տոմարը, իսկ այժմ՝ Գրիգորյան տոմարը։
  • Արևի և լուսնի շարժումը. Հին ժամանակներում մարդիկ հետևում էին արևի և լուսնի շարժմանը՝ տոմար կազմելու համար։
Continue reading
January 26

Տեառնընդառաջ

-1-638

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Continue reading
December 15

Հայրենագիտության հաշվետվութույն


1․ Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացված նախագծերից ո՞րն ես ավելի շատ հավանել։ Նշի՛ր և հղում դիր։

Սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացված նախագծերից ավելի շատ եմ հավանել<< Հայեր, որոնք փոխեցին աշխարհը>>

2. «Հայրենագիտական տեղեկատու»-ի ստեղծում նախագծի հղումը դիր

Հայրենագիտական տեղեկատու

3․Հակիրճ 3-5 նախադասությամբ գրիր թե ի՞նչ սովորեցիր այս թեմայից՝ ՀՀ մարզերն ու քաղաքները,ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է․ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

ՀՀ մարզերն ու քաղաքները։ Ես այս թեմայից սովորել եմ մարզերը, մարզկենտրոները, ինչու են բաժանվել մարզերի և այլն։

4․Ազգային խաղեր թեմայից ի՞նչ ուսումնասիրություն ես կատարել, դիր այդ նյութի հղումը։

Ազգային խաղեր

Continue reading
December 10

Ամանորը Ճապոնիայում

fdsc-k7

Ինչ ուտեստներ են պատրաստում ամանորին

Ճապոնացիները Ամանորին ուտում են հատուկ ուտեստներ, որոնք միասին կոչվում են ոսեչի։ Դրանք սովորաբար պատրաստվում են նախապես և դրվում են շքեղ արկղերի մեջ։

Օզոնի — ապուր մոչիով

Սա սովորական ապուր է, մեջը դրվում է բրնձից պատրաստված սպիտակ կլոր «մոչի»։ Ամանորին բոլորը խմում են այդ ապուրը։

Քաղցր սև լոբի

Ճապոնացիները ջրով ու շաքարով եփում են սև լոբին՝ դառնում է քաղցր։ Նրանք ասում են՝ առողջություն է բերում։

Ձկնկիթ

Դեղին փոքրիկ ձկնկիթ են ուտում, որ հավատում են՝ բարիք և հաջողություն կբերի։

Քաղցր ձվային օմլետ

Մեղրով ու շաքարով պատրաստված փափուկ, քաղցր ձվածեղ է։ Շատ համեղ ու փափուկ է։

Մարինացված բանջարեղեն

Բարակ կտրած գազար ու բողկ՝ քացախով, աղով ու շաքարով։

Ձկան «կաթիլանման» մածուկ

Սպիտակ ու կարմիր գույներով լոմբասի նման ձկան մածուկ են տալիս սեղանին։ Գույները համարվում են բարիք բերող։

Continue reading