March 31

UNIT 13

THE VERB “CAN”/ ԿԱՐՈՂԱՆԱԼ

I canCan I?I can not
You canCan you?You can not
He canCan he?He can not
She canCan she?She can not
It canCan it?It can not
We canCan we?We can not
You canCan you?You can not
They canCan they?They can not
Continue reading
Category: English | LEAVE A COMMENT
March 31

Թեսթ 5

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանեմ)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնեմ )այնտեղ մենակ:

Continue reading
March 28

Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Առաջին օր

Մարտի 24-ին մեր ձմեռային ճամբարի “Արարէ” ջոկատի սովորողների հետ ուղևորվեցինք դեպի Գյումրի։ Հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, նստեցինք ավտոբուս և ճանապարհ ընկանք։ Առաջին կանգառը “Արուճի Սուրբ Գրիգոր” եկեղեցու մոտ էր։ Պատմեցի եկեղեցու մասին, նշելով նաև, որ այն խոնարհված է՝ չի աշխատում։ Հասանք Գյումրի և տեղավորվեցինք հյուրանցում։ Խաղացինք տարբեր ինտելեկտուալ խաղեր իսկ հետո քայլեցինք Գյումրու հին ու նոր փողոցներով, Վարդանանց հրապարակով։ Հանդիպեցինք Շիրակի Թեմի Երիտասարդաց Միության երիտասարդների հետ՝ թեմի «Թռչյունյաններ» կոչվող կենտրոնում, միասնական խեցեգործության և պարուսուցման դասեր արեցինք։ Պատրաստեցինք մեր կպչուն պիտակները, քայլեցինք Գորկու այգում և ամենակարևորը մենք պատրաստեցինք մեր գյումրիկներին։ Երեկոյան իրար հետ զրուցեցինք, խաղեր խաղացինք և գնացինք քնելու։

Continue reading
March 21

Թեսթ  4

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ

Continue reading
March 20

Իմ կարդացած գիրքը

Անսօր ես կարդացի 63-ից 65-րդ էջը և այդ մասերում պատմում էր, որ Ռինտարոն հանդիպում է մի ծերունու ով պատմեց Ռինտարոին իր պապիկի մասին։ Նա ասաց, որ իր պապիկը շատ բարի մարդ է եղել, նա ուրիշ մարդկանց փոխանցել է գրքեր շ, եթե գրախանութը չլիներ ոչինչ այսպես չոր լինի։ Այդ մարդու ասածներից Ռինտարոն սառեց և խնդրեց, որ էլի մի քանի բան էլ պատմի պապիկից